Ամերիկացի հաքերները շարժվող մեքենայի արգելակներն անջատել են ինտերնետի միջոցով
Աշխարհ
Ամերիկացի ծրագրավորողներն ինտերնետի միջոցով կառավարել են ավտոմեքենայի էլեկտրոնային վերահսկողությունը:
Հաքերներ Չարլի Միլլերին և Քրիս Վալասեքին հաջողվել է հեռակառավարել մեքենան, հայտնում է Wired պարբերականը:
«Իմ ավտոմեքենան շարժվում էր մոտ 110 կմ/ժ արագությամբ, երբ հանկարծ ամբողջ հզորությամբ միացել է օդափոխիչը, ռադիոյի ալիքը փոխվել է ինքն իրեն և չի անջատվել: Այնուհետև սկսեցին աշխատել մաքրիչները, իսկ վերջում բորտ համակարգչի մոնիտորի վրա հայտնվել են հաքերների դեմքերը»,- ասել է փորձարկման մասնակից, խմբագրության լրագրողը:
Նշվում է, որ այդ հաքերային հարձակումն իրականացվել է ցույց տալու համար, թե որքան խոցելի է ավտոմոբիլային տեխնիկան, որում մեծ թվով էլեկտրոնիկա է տեղադրված:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել