Թրամպը նախագահական արշավի գծով մրցակցին ապուշ է անվանել
Աշխարհ
Ամերիկացի բազմամիլիարդատեր Դոնալդ Թրամպը, ով հավակնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, նախընտրական արշավի գծով իր մրցակից, Հարավային Կարոլինայից սենատոր Լինդսի Գրեմին «ապուշ» է անվանել և հայտնել նրա անձնական հեռախոսահամարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Huffington Post-ը:
Ելույթ ունենալով Հարավային Կարոլինայում՝ Թրամպը հայտարարել է, որ լսել է, թե ինչպես է Գրեմն իրեն «տխմար» անվանել վերջերս կայացած հարցազրույցի ժամանակ: Միլիարդատերը պատմել է, որ մի քանի տարի առաջ Գրեմը զանգահարել է իրեն և խնդրել Fox News հեռուստաալիքի եթերում իր անունը հիշատակել դրական ձևով՝ դրա համար թողնելով իր հեռախոսահամարը:
Թրամպը հրապարակել է հեռախոսի համարը և հավաքվածներին առաջարկել զանգահարել Գրեմին: Ավելի ուշ սենատորի գրասենյակում հավաստել են, որ այդ համարն իրոք պատկանում է նրան:
The Washington Post-ի և ABC հեռուստաընկերության հարցման տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են հուլիսի 21-ին, Թրամպը շարունակում է պահպանել առաջին տեղը նախագահի պաշտոոնին հավակնող հանրապետականների թվում: Նրան հետևում է Ջեբ Բուշը: Ընդամենը Հանրապետական կուսակցությունից նախագահական աշավ է մտել 15 մարդ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)