Աֆղանստանում 10 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով
Աշխարհ
Առնվազն 10 մարդ զոհվել և ավելի քան 30-ը տուժել է Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդել է Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական մամուլը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 22-ի առավոտյան Ֆարյաբի նահանգում: Պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրել մահապարտ-ահաբեկիչն Ալամարի շրջանի մարդաշատ շուկաներից մեկում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նախնական տվյալներով՝ ահաբեկչի թիրախ են դարձել երկրի անվտանգության ուժերի աշխատակիցները:
Այս պահին տարածաշրջանում գործող ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Աֆղանստանի տարածքում գործում է «Թալիբան» արմատական շարժումը: Կառավարական զորքերը մշտապես իրականացնում են գրոհայինների դեմ ուղղված հատուկ գործողություններ: Հաճախ այս դիմակայությունների զոհեր են դառնում խաղաղ բնակիչները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել