Պենտագոնն սպառազինելու է ուկրաինացի ուժայիններին հզոր տեխնիկայով
Աշխարհ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է հզոր ռադարներ ուղղել Ուկրաինայի զինվորականներին: Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, նոր ռադարային կայանը կօգնի Կիևին թնդանոթների դեմ պայքարում, որոնք օգտագործում են աշխարհազորայինները:
«Պահանջվում է Սպիտակ տան հավանությունը, որը քննարկում է Ուկրաինային տրամադրվող ոչ մահացու ռազմական օգնության մի մեծ փաթեթ: Սակայն, քննարկումները տեղի են ունենում Վաշինգտոնի վրա աճող ճնշումով, որպեսզի ավելի լավ օգնի Կիևին՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում», - ասված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի շտապում Ուկրաինային մահացու զենք ուղարկել՝ վախենալով հակամարտության սրացումից:
Միևնույն ժամանակ, հզոր ռադարները չեն կարող դիտարկվել, որպես հարձակողական կամ մահացու զենք, և, հետևաբար, համապատասխանում են Ուկրաինայի հանդեպ ներկայիս քաղաքականությանը, ընդգծում է թերթը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան