Ավելի քան 40 մարդ կարող է լինել Նիգերիայի պայթյունի զոհ
Աշխարհ
Միանգամից երկու պայթյուն է որոտացել Նիգերիայի արևելքում: Ինչպես հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներից մեկին, ովքեր աշխատում են դեպքի վայրում, ներկա պահին հայտնաբերվել են 12 զոհերի մարմինները:
Փրկարարները ենթադրում են, որ զոհերի ընդհանուր թիվը կարող է շատ ավելին լինել: Ըստ նրանց հաշվարկների՝ պայթյունի ժամանակ կարող էր զոհվել առնվազն 40 մարդ: Ողբերգության ականատեսներից մեկի հաշվարկով՝ առնվազն 30 մարդ զոհվել է:
Գոմբեի ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է պայթյուններից միայն մեկը: Նշենք, որ ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել