Բրիտանական հետախուզությունը թաքցրել է մանկապիղծ պաշտոնյաների մասին տեղեկատվությունը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի օրոք` բրիտանական MI-5 գաղտնի հետախուզական ծառայության աշխատակիցները կոծկել են բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր ներգրավված են եղել մանկապղծության մեջ: Այսպիսով, հետախույզները փորձում էին պաշտպանել իշխանություններին վարկաբեկումից:
Տեղեկատվության քողարկման փաստերը հայտնաբերվել են շնորհիվ փաստաթղթերի, որոնք գնտվել են կառավարության գրասենյակի պահոցում: Նրանցից մեկում ասված է, որ 1986 թ. նոյեմբերին MI-5-ի գլխավոր տնօրեն Էնթոնի Դաֆը` կաբինետի քարտուղար Ռոբերթ Արմսթրոնգին ուղղված նամակում հայտնել է կառավարության պատգամավորի մասին, ով կասկածվում է անչափահասների հետ սեռական հարաբերությունների մեջ: Բրիտանական գաղտնի ծառայության ղեկավարը գրել է նաև, որ «տվյալ փուլում կա կառավարության քաղաքական վարկաբեկման վտանգ»:
Հրապարակված փաստաթղթերն արդեն առաջացրել են լայն արձագանք` մարդու իրավունքների պաշտպանների և ակտիվիստների շրջանում:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել