Ալպերում կայծակի հարվածի հետևանքով տուժել է 16 գերմանացի զինվոր
Աշխարհ
Ալպերում` Բավարիայի Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքի մերձակայքում, կայծակը հարվածել է մի խումբ գերմանացի զինվորների, որոնք վարժանքներ էին անցնում տարածաշրջանում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լեռներում սկսվել է քամի, անձրև ու կայծակ, երբ մոտ հարյուր գերմանացի զինվորներ վրանային ճամբար էին տեղադրում:
Կայծակի հարվածի հետևանքով տուժել է 16 մարդ, որոնցից երեքը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մնացածին օգնություն է ցուցաբերվել տեղում:
Դեպքի վայր է ժամանել 17 շտապօգնության մեքենա և փրկարարական ուղղաթիռ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել