Լուկաշենկոն Ժերար Դեպարդիեին հնձել է սովորեցրել
Աշխարհ
Ալեքսանդր Լուկաշենկոն Ժերար Դեպարդիեին սովորեցրել է «ձեռքով հնձի ունակությունները»: Այս մասին հաղորդվում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում: Ֆրանսիացի դերասանն այցով գտնվում է այդ երկրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պետության ղեկավարը ոչ պաշտոնական պայմաններում հյուրի հետ խոսել է գյուղատնտեսության և էկոլոգիապես մաքուր սննդամթերքի բուծման տեխնոլոգիաների մասին:
Լուկաշենկոն կարճատև էսքկուրսիա է անցկացրել իր պաշտոնական նստավայրում և ցուցադրել է բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի նմուշները:
Դերասանը երկիր է ժամանել՝ հետաքրքրվելով գյուղատնտեսությամբ: Մասնավորապես, նա ցանկացել է այցելել «Օզերիցկի-Ագրո» անասնաբուծական համալիր Մինսկի շրջակայքում: Դեպարդիեն ավելի քան 25 տարի պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է գինեգործությամբ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել