Ամերիկացիները սիբիրախտով վարակել են 86 լաբորատորիաներ` ամբողջ աշխարհում
Աշխարհ
Պենտագոնը սիբիրախտի ակտիվ շտամեր է ուղարկել յոթ երկրի տասնյակ լաբորատորիաներ: Այդ մասին հայտնի է դարձել միայն մայիսի վերջին: Ինչպես պարզաբանել են ամերիկացի զինվորականները, միջադեպը տեղի է ունեցել ստերիլիզացման տեխնոլոգիայի սխալի պատճառով, հաղորդում է USA Today-ը:
ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության զեկույցում ասված է, որ անարդյունավետ բակտերիցիդ պրոցեդուրաներն օգտագործվում էին լաբորատորիայում տասը տարի շարունակ:
Ընդ որում, զեկույցի հեղինակները սխալն անվանել են ոչ թե անհատական, այլ կազմակերպչական:
Հիշեցնենք, որ սիբիրախտի ակտիվ նմուշները պաշտպանական գերատեսչությունից ուղարկվել են ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Հարավային Կորեայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Իտալիայի և Գերմանիայի 86 լաբորատորիա:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել