Սաակաշվիլին հանձնարարել է միլիարդատիրոջ դարպասը քանդել բուլդոզերով
Աշխարհ
Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հրահանգել է քանդել բետոնե պատը, որը փակում է Օդեսայի բնակիչների մուտքը դեպի լողափ: Հուլիս 22-ին` կամավորների, ակտիվիստների և լրագրողների ուղեկցությամբ, նա որոշել է պարզել, թե ինչու է անցումը դեպի լողափ փակ: Նրան պատասխանել են, որ պարիսպի ետևում կիսակառույց հանգստավայր է: Սաակաշվիլին անմիջապես հայտարարել է, որ իրականում, լողափը ցանկապատել է Կիևի միլիարդատերերից մեկը, որը երբեմն այնտեղ է թռչում Կիևից` ուղղաթիռով:
Սաակաշվիլին, սպառնալով կոտրել բետոնե պատը բուլդոզերով, հասել է նրան, որ դարպասները բացել են: Շրջայցից հետո, նա հանձնարարել է քրեական գործ բացել` մուտքը դեպի լողափ ապօրինի փակելու համար: Ավելի ուշ, բետոնե պարիսպն աշխատողները քանդել են բուլդոզերի օգնությամբ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել