Air France-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Լիոնում
Աշխարհ
Փարիզ-Մոնպելե չվերթն իրականացնող ֆրանսիական Air France ավիաընկերության A-320 օդանավը վթարային վայրէջք է կատարել Լիոն քաղաքում: Ինչպես հաղորդել են ավիաընկերության մամուլի ծառայությունից, արտահերթ վայրէջքի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Տեխնիկական անսարքության պատճառով զգուշության համար AF7688 չվերթը որոշվել է ուղղել Լիոն»,- նշել են Air France-ում:
Թռիչքուղում օդանավը դիմավորել է հրշեջ ծառայության մեքենան: Վայրէջքը կատարվել է առանց խնդիրների: Դեռ չի հաղորդվում՝ արդյոք օդանավը կարող է շարունակել ճանապարհը մինչև Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնպեն քաղաք:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել