Իրանը կարող է 100 տոկոսով մասնավորեցնել մի շարք պետական ընկերություններ
Իրան
Իրանը կարող Է դիմել մի շարք պետական ընկերությունների լիակատար մասնավորեցման: Այս մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքահորերի եւ առեւտրի նախարար Մոհամադ Ռըզա Նեմաթզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դա կարելի Է անել մինչեւ 100 տոկոսով: Բացառությամբ ռազմավարական ձեռնարկությունների, որտեղ պե տությունը պետք Է պահպանի բաժնետոմսերի առնվազն 20 տոկոսը»,- ասել է նա:
Ըստ որում նախարարը նշել Է, որ ամենայն հավանականությամբ, խոշորագույն նավթընկերությունները չեն մասնավորեցվի, ի տարբերություն նավթաքիմիական եւ նավթավերամշակման ճյուղի ձեռնարկությունների: Նրա խոսքով՝ Իրանից պատժամիջոցների վերացումը կարագացնի այդ գործընթացը:
«Այն (մասնավորեցումը) թափ չի հավաքի, քանի դեռ պատժամիջոցները լիովին վերացված չլինեն, այդ թվում ԱՄՆ-ի կողմից: Բայց մենք արդեն լավ առաջարկություններ ունենք Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Ավստրիայից»,- եզրափակել է Նեմաթզադեն, հաղորդել ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ