Մեքսիկայում կայծակը սպանել է ութ մարդու
Աշխարհ
Մեքսիկայում մոլեգնած փոթորկի հետևանքով մեկ օրում ութ մարդ մահացել է, որոնցից չորսը երեխաներ էին. բոլորն էլ զոհվել են կայծակի հարվածից: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Առաջին ողբերգությունը տեղի է ունեցել Գուանախուատո քաղաքի մերձակայքում, որտեղ դաշտերում` ամպրոպի ժամանակ աշխատում էին գյուղացիներ: Կայծակը հարվածել է մի խումբ կանանց և երեխաների: Երեք կին և չորս երեխա, որոնցից ամենափոքրն ընդամենը երեք տարեկան էր, տեղում մահացել են:
Մյուս երկու զոհերը` 26-ամյա մի կին և ութ տարեկան երեխա տեղափոխվել են հիվանդանոց: Հաղորդվում է նաև, որ բոլոր զոհերը ազգականներ են եղել:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել