Չինական ավիաուղիներից մեկի ուղևորը փորձել է ինքնահրկիզվել օդանավում
Աշխարհ
Անցյալ գիշեր խոշոր միջադեպ է տեղի ունեցել չինական Shenzhen Airlines ավիաընկերության օդանավում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով երկրի կենտրոնական հեռուստատեսությանը, ուղևորներից մեկը փորձել է ինքնահրկիզվել թռիչքի ժամանակ:
Այդ նպատակով, նա օգտագործել է բենզին և կրակայրիչ, սակայն ուղևորներն ու անձնակազմը թույլ չեն տվել նրան դա անել: Միջադեպի հետևանքով տուժել է երկու մարդ:
Միջադեպից հետո` 95 ուղևորներով և անձնակազմի 9-ը անդամներով օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել: Տղամարդը, ով փորձել է ինքնասպան լինել` տեղափոխվել է ոստիկանություն:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել