Թուրքիայում արմատականները թաղման արարողության ժամանակ սպանել են երկու ոստիկանի
Աշխարհ
Ստամբուլի Գազի շրջանում նախօրեին մի խումբ ծայրահեղական անկարգություններ է կազմակերպել ձախ ծայրահեղական խմբավորման անդամ Օզասլան Գյունայի հուղարկավորության ժամանակ, ով սպանվել է ոստիկանության կողմից Սուրուչիի ահաբեկչությունից հետո՝ հակաահաբեկչական գործողության ընթացքում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», ինչ-որ պահի երիտասարդները սկսել են բարիկադներ կառուցել և բռնկվող հեղուկով շշեր նետել իրավապահների վրա: Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Բախումների հետևանքով ոստիկանության մեկ սպա է զոհվել, մյուսը մահացու վիրավորվել է՝ անկարգությունների մասնակիցների ձերբակալության ժամանակ:
Հայտնի է, որ այսօր ՆԱՏՕ-ն կանցկացնի արտակարգ հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է ստեղծված իրավիճակը՝ կապված երկրում վերջին զարգացումների հետ: Այս մասին հաղորդել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել