Հնդկաստանում ահաբեկիչները պատանդներ են վերցրել ոստիկանության բաժանմունքում
Աշխարհ
Ահաբեկիչները, ովքեր հարձակվել են Հնդկաստանի հյուսիսում գտնվող ոստիկանության բաժանմունքի վրա, պատանդ են վերցրել մի քանի մարդու, հայտնում է India Today-ը:
Նախ, ահաբեկիչները գնդակոծել են ուղևորատար ավտոբուսը, այնուհետև ներխուժել են ոստիկանության բաժանմունք և հրաձգություն են սկսել:
Ըստ նախնական տվյալների, շենքում բարիկադավորվել է մոտ 15 զինված ծայրահեղական:
Ինչպես հայտնի է դարձել, հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ: Տեղական ԶԼՄ-ները կատարված հարձակումը համարում են ահաբեկչական գործողություն:
Հնդկաստանի իշխանությունները հարձակումից հետո ուժեղացրել են վերահսկողությունը՝ Պակիստանի հետ սահմանին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել