Կորեայում կարանտինից հանել են կորոնավիրուսով վարակման կասկածանքով վերջին հիվանդին
Աշխարհ
Կորեայի Հանրապետությունում տնային կարանտինից հանել են վերջին հիվանդին, որը կարող էր վարակվել շնչուղիների մերձավորարևելյան համախտանիշի կորոնավիրուսով: Այս մասին հաղորդել է երկրի սոցիալական ապահովության և առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նախարարության տվյալներով՝ երկրում համաճարակաբանական իրադրության սրման շրջանում կարանտինում է գտնվել ավելի քան 16,7 հազար մարդ:
Միևնույն ժամանակ առայժմ հիվանդանոցում է մնում 12 մարդ: Նրանցից տասնմեկը բուժում է անցնում տարած հիվանդության հետևանքներից: Կորոնավիրուսով վարակման և մահվան նոր դեպքեր երկրում չեն գրանցվել արդեն վերջին 22 օրվա ընթացքում:
Ընդամենը մայիսի 20-ից, երբ Կորեայի Հանրապետությունում գրանցվել է վարակման առաջին դեպքը, կորոնավիրուս է ախտորոշվել 186 մարդու մոտ, 36-ը մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել