Բաղդադում առևանգվել է իրաքյան «Հեզբոլլահի» առաջնորդը
Աշխարհ
Բաղդադում անհայտ անձինք առևանգել են իրաքյան «Հեզբոլլահ» արմատական շարժման առաջնորդին:
«Մի քանի զինված գրոհային՝ ռազմական համազգեստով, ներխուժել են «Հեզբոլլահի» առաջնորդի տուն և առևանգել նրան»,- ասել է Իրաքի անվտանգության ծառայությանը մոտ կանգնած աղբյուրը:
Իրաքյան «Հեզբոլլահը» կապված չէ համանուն լիբանանական շարժման հետ: «Ալ-Հաշադ Ալ-Շաբի» ռազմական թևը մտնում է ժողովրդական աշխարհազորի կազմի մեջ և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ռազմական գործողություններում՝ ընդդեմ «Իսլամական պետության» ահաբեկիչների՝ Անբար և Սալահ–Էդ–Դին նահանգներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան