ԱՄՆ-ում մարմնավաճառը տուն է հրավիրել սերիական մարդասպանին և կրակել նրա վրա
Աշխարհ
ԱՄՆ-ում, մարմնավաճառն իր մոտ է հրավիրել սերիական մարդասպանին և սպանել նրան: Ինչպես հաղորդում է CBS հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել Չարլսթոն քաղաքում:
Կինը, ով մատուցում էր էսկորտ-ծառայություններ, հերթական հաճախորդի հետ ինտերնետով ծանոթացել և նրան իր տուն է հրավիրել: Սակայն, տղամարդը իր զոհի վրա հարձակվել է ատրճանակով և փորձել է խեղդել նրան: Կինը վերցրել է գետնին ընկած ատրճանակն ու կրակել հարձակվողի գլխին:
Ավելի ուշ, երբ ոստիկանությունը խուզարկել է 45-ամյա տղամարդու ավտոմեքենան, այնտեղ հայտնաբերվել են դանակներ, կացիններ, բահ, պլաստիկ տոպրակներ` աղբի համար, լուծիչներ, ձեռնաշղթաներ և տասը կանանց անուններով ցուցակ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել