Մահացել է «Թալիբան» արմատական շարժման պարագլուխ մոլլա Օմարը
Աշխարհ
Աֆղանական «Թալիբան» արմատական շարժան պարագլուխ մոլլա Մոհամադ Օմարը մահացել է: Այս մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը` վկայակոչելով Աֆղանստանի կառավարական աղբյուրները: Ըստ հեռուստաալիքի, Օմարն արդեն երկու կամ երեք տարի է ինչ մահացած է: Մինչև հիմա, նրա ճակատագիրը անհայտ է եղել:
Մասնավորապես, հաղորդվում էր, որ նա ոչնչացվել է 2011 թ. մայիսին` անօդաչու թռչող սարքի օդային հարվածի հետևանքով: Սակայն, թալիբները հերքում էին այդ տեղեկությունը: Նրա մահվան վերաբերյալ նոր տվյալներ «Թալիբանի» ներկայացուցիչները նույնպես դեռ չեն հաստատել: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, Աֆղանստանի կառավարությունը պետք է շուտով պաշտոնական հայտարարություն անի դրա շուրջ:
Աֆղանական One TV հեռուստաալիքը հաղորդել էր, որ Օմարի մահվան մասին տեղեկությունները հաստատել են Պակիստանի պաշտոնական անձինք:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել