Արքայազն Չարլզն իր այգին վերածել է թոռների համար խաղահրապարակի
Աշխարհ
Բրիտանացի արքայազն Չարլզն իր այգու մի մասը, որը գտնվում է Հայգրոուվում, դարձրել է խաղահրապարակ իր թոռների՝ արքայազն Ջորջի և արքայադուստր Շարլոտայի համար: Այս մասին գրում է The Daily Express-ը: Մասնավորապես, երեխաների համար կառուցվել է հովվական խրճիթ' 18 հազար եվրոյով, և վերակառուցվել է ծառի վրա գտնվող տնակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Չարլզը Հայգրոուվում բնակվում է 1980թ.-ից, և մշտապես հպարտացել է իր այգիներով: Հենց այնտեղ իր որդիները՝ արքայազն Ուիլյամն ու Հարին, սովորել են խաղալ ու բարձրանալ ծառի վրա գտնվող հին տնակը:
Արքայադուստր Շարլոտայի և արքայազն Ջորջի ծնվելուց հետո այգում լրացուցիչ փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, Չարլզն արդեն թոռնիկին՝ Ջորջին, ծանոթացրել է ծառատնկման արվեստի հետ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել