ՌԴ պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է Օսվենցիմին վերաբերվող փաստաթղթերը
Ռուսաստան
ՌԴ պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է Օսվենցիմին վերաբերվող փաստաթղթերը, ինչպես նաև Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիների ագիտացիոն և տեղեկատվական պատերազմի նյութերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի ղեկավար Իգոր Պերմյակովը:
«Վերջերս մենք նախաձեռնեցինք գաղտնազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների կողմից պատրաստված թռուցիկները, որոնք նախատեսվում եր տարածել ռազմաճակատում և ԽՍՀՄ թիկունքի շրջաններում: Այստեղ են նաև խորհրդային զորքերի կողմից պատրաստած ագիտացիոն նյութերը՝ նախատեսված գերմանացիների, հունգարացիների, ռումինացիների և իտալացիների համար, որոնք օդանավերից գցվում են հակառակորդի թիկունք»,- նշել է նա:
Գաղտնազերծման ընթացում մի առանձին թղթապանակի մեջ են ներառվել Օսվենցիմին վերաբերվող նյութերը, որոնց մի մասը հանձնվել է Հայրենական մեծ պատերազմի թանգարան:
ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի ղեկավարը հայտնել է, որ գաղտնազերծված նյութերում շատ են գունեղ պաստառները, թռուցիկները, երգերի տեքստերը: ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվում այսօր առկա է 9,5 միլիոն գաղտնի գործ, որոնց գաղտնազերծումը նախատեսվում է իրականացնել աստիճանաբար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)