Արևմտյան Աֆրիկայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու 105 նոր դեպք
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուլիսի 16-ից ի վեր Արևմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 18 դեպք և վարակման 105 նոր դեպք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այս մասին են վկայում են Ժնևում տարածված վիճակագրական տվյալները:
Ընդամենը համաճարակի սկսկվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 279 մարդ, վարակվել՝ 27 հազար 748-ը:
Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաև Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, և մահացել են ութը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել