Քեմերոնը Ռոուհանիին հավաստիացրել է, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը կվերսկսի աշխատանքը
Աշխարհ
Մեծ Բրիտանիան կվերսկսի Թեհրանում իր դեսպանության աշխատանքը: Այս մասին, ինչպես հաղորդել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը, Դևիդ Քեմերոնը հեռախոսով հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վարչապետը հույս է հայտնել, որ համաձայնագիրն իրենով նոր մեկնարկ կնշանավորի Միացյալ Թագավորության և Իրանի միջև երկկողմ հարաբերություններում: Վարչապետը պարզորոշ հասկանալ է տվել, որ հավատարիմ է մնում Թեհրանում դեսպանության աշխատանքի վերսկսման պարտավորություններին»,- հայատարարել է Քեմերոնի դիվանատան աշխատակիցը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ քննարկում է մինչև տարեվերջ Թեհրանում իր դեսպանության աշխատանքի վերսկսման հնարավորությունը, որտեղ չորս տարի առաջ ներխուժեց արմատականորեն տրամադրված երիտասարդությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել