Ադրբեջանում ամուսինը գլխատել է նախկին կնոջը
Աշխարհ
Ադրբեջանի Քյուջրդամիրի շրջանի Սեգիրլի գյուղի 31-ամյա բնակիչ Էլմար Ռուստամովը գլխատել է իր 23-ամյա կնոջը՝ Գյուլյար Մութալիմովային:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Lent.az լրատվական կայքը, հանցագործությունը կատարվել է հուլիսի 30-ին: Ռուստամովը եկել է իր նախկին աներոջ տուն, որտեղ բնակվում էր նրա նախկին կինը, սպանել նրան, և վերցնելով մեկամյա որդուն՝ հեռացել հանցագործության վայրից:
Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել մարդասպանին: Ռուստամովը հայտարարել է, որ կնոջը սպանել է այն բանի համար, որ նրա մասին վատ լուրեր են տարածվել:
Ադրբեջանում այս տարվա ընթացքում կատարվածն ամուսինների կողմից սպանության արդեն 11-րդ դեպքն է:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 3, հայրասպանության 5, հարազատների միմյանց սպանության 8 եւ ամուսինների միմյանց սպանության 11 դեպք է տեղի ունեցել:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել