Վաշինգտոնում ձերբակալել են մի կնոջ, ով փորձել է Սպիտակ տուն ներխուժել
Աշխարհ
ԱՄՆ գաղտնի ծառայությունը ձերբակալել է մի կնոջ, որը փորձում էր ներխուժել նախագահական նստավայրի տարածք:
Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ` միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը, հուլիսի 31-ի երեկոյան: Կինը կարողացել է մոտենալ Սպիտակ տան տարածքի դիմաց գնտվող ցանկապատին: Հայտնի չէ, թե արդյոք նա փորձել է անցնել գլխավոր ցանկապատով:
Այդուհանդերձ, անվտանգության աշխատակիցներն անմիջապես ձերբակալել են կասկածելի կնոջը, իսկ Սպիտակ տունը այժմ շրջափակված է:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել