Անգլիայում տեղի ունեցած ավիաաղետից զոհվել են բեն Լադենի խորթ մայրն ու քույրը
Աշխարհ
7 մլն ֆունտ արժողությամբ մացնավոր ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Անգլիայի հարավում` Բլեքբուշ օդանավակայանում: Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, զոհվել է Ուսամա բեն Լադենի` «Ալ Քաիդա» միջազգային ծայրահեղական խմբավորման հիմնադրի և նախկին առաջնորդի ընտանքի երեք անդամ: Ավիաաղետի ընդկանուր զոհերի թիվը չորսն է, այդ թվում, օդաչուն:
Զոհերի անունները դեռևս չեն բացահայտվել, սակայն, ըստ Daily Mail պարբերականի, ավիավթարի զոհերի թվում է բեն Լադենի քույրն ու խորթ մայրը, ինչպես նաև թիվ մեկ ահաբեկչի ընտանիքի ևս մեկ անդամ:
Օդանավը հիմնովին ոչնչացվել է: Այն բռնկվել է ընկնելուց հետո: Ինչպես հայտնի է դարձել, այն Հեմփշիրից Միլան էր ուղևորվում: Ավիաաղետը չի դիտարկվում որպես ահաբեկչական գործողության մի մաս: Ենթադրվում է, որ պատճառն օդաչուի սխալն է եղել:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի, որը ներկայացվել էր ամերիկյան իշխանությունների կողմից, Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է 2011 թ. Պակիստանում` հատուկ օպերացիայի ընթացքում:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել