Նաոմի Քեմբելը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման` լուսանկարչի վրա հարձակվելու համար
Աշխարհ
Սիցիլիական դատարանը մեղադրանք է առաջադրել սուպերմոդել Նաոմի Քեմբելին` միջադեպի համար, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ: 45-ամյա ֆոտոմոդելը դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման այն բանի համար, որ 2009 թ.-ին ծեծի է ենթարկել լուսանկարիչ Գաետանո դի Ջովանիին: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Քեմբելը պայուսակով հարվածել է իր դեմքին: Արդյունքում վնասվել է պապարացիի աչքը, և պահանջվել է անհապաղ բուժօգնություն:
Սուպերմոդելի փաստաբանին հաջողվել է դի Ջովանիի հետ համաձայնության գալ, սակայն Սիցիլիայի դատախազությունը պնդել է գործի` դատարան փոխանցումը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել