Էբոլայի դեմ նոր պատվաստանյութը արձանագրել է 100 տոկոս արդյունք
Աշխարհ
Բրիտանական «Լանցետ» ամսագրում տպագրված հոդվածը վկայում է, որ 2015 թվականից ի վեր Գվինեայում էբոլայի դեմ պատվաստված 4 հազար 123 մարդ զերծ է մնացել մահացու վարակից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Popular Science պարբերականը: «Սա անչափ նշանակալի քայլ է առաջ», - ասել է Առողջապահութ յան համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Մարգագեթ Չանը: Այնուամենայնիվ, նա և իր գործընկերները հավաստում են, որ սրանք նախնական տվյալներ են և աշխատանքները պետք է դեռ շարունակվեն:
Այս համատեղ հետազոտությունը կատարվել է ԱՀԿ, Գվինեայի առողջապահության նախարարության, Բժիշկներն առանց սահմանի, Նորվեգիայի Հասարակական առողջապահության ինստիտուտի և Epicentre հետազոտական կենտրոնի համատեղ ջանքերով:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել