Եմենում ականի պայթյունից 10 մարդ է զոհվել
Աշխարհ
Եմենի մայրաքաղաք Ադենում ականների պայթյունից 10 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Sky News Arabia հեռուստաընկերության տվյալներով, տասը մարդ' այդ թվում հինգ խաղաղ բնակիչ է զոհվել ականների պայթյունից, որոնք Ադենի հյուսիսային շրջաններում տեղադրվել են շիական «Անսար Ալլահ» խմբավորման անդամները: Ադենի բժիշկների հաղորդմամբ' այդ նույն ժամանակահատվածում ականների պայթյունից վիրավորվել է ավելի քան ութսուն եմենցի: Ըստ բժիշկների' նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել