Երուսաղեմում գեյ-շքերթի ժամանակ տեղի ունեցած կոտորածից մահացել է 16-ամյա մի աղջիկ
Աշխարհ
Երուսաղեմում մահացել է 16-ամյա Շիրա Բանկին` ծայրահեղ ուղղափառ հրեա Իշայ Շլիսելի զոհերից մեկը, ով մի քանի օր առաջ սպանդ է իրականացրել գեյ-շքերթի ժամանակ:
Աղջիկը գնացել էր շքերթի` իր ընկերների իրավունքներին աջակցելու համար:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ Երուսաղեմում: Ուղղափառ հրեայի հանդերձանքով տղամարդը` հաղթահարելով ոստիկանական շրջափակումը, դանակով հարձակվել էր ցուցարարների վրա: Որոշ ականատեսների պնդմամբ, հարձակվողները երկուսն են եղել, սակայն ոստիկանությանը հաջողվել էր ձերբակալել նրանցից միայն մեկին:
Associated Press գործակալության տվյալներով` դա առաջին նմանատիպ հանցագործությունը չէ, որը կատարում է Իշայ Շլիսելը. 2005 թ. տղամարդն արդեն հարձակվել էր դանակով գեյ-շքերթի մասնակիցների վրա և վիրավորել նրանցից երեքին: Վերջին տասը տարիները հանցագործն անցկացրել է բանտում, իսկ ազատության դուրս է եկել ընդամենը երեք շաբաթ առաջ:
Կոտորածից մի քանի ժամ առաջ նա հաղորդագրություն է տեղադրել համացանցում, անվանելով սարսափելի այն փաստը, որ գեյ-շքերթը տեղի է ունենում Սուրբ քաղաքում, ասելով, որ այն պետք է դադարեցնել:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել