NASA-ն հրապարակել է Միջազգային տիեզերակայանի պատկերը լիալուսնի ֆոնին
Աշխարհ
NASA-ն իր կայքում հրապարակվել է 2015 թվականի օգոստոսի 2-ին լիալուսնի ֆոնին անցնող Միջազգային տիեզերակայանի պատկերը: Միջազգային տիեզերակայանի մուգ գույնի ոչ մեծ ուրվապատկերը երեւում է նկարի կենտրոնին մոտ մասում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ներկայում Միջազգային տիեզերակայանում աշխատում է վեց հոգուց բաղկացած անձնակազմը. դրանք են տիեզերագնացներ Գենադի Պադալկան, Միխայիլ Կոռնիենկոն եւ Օլեգ Կոնոնեկոն, NASA-ի աստղագնացներ Սքոթ Քելլին եւ Չել Լինդգրենը եւ ճապոնացի Կիմիա Յուին:
Միջազգային տիեզերակայանն օդաչուավոր ուղեծրակայան է, որն օգտագործվում է որպես բազմանպատակային հետազոտական համալիր, ուր կանոնավոր կերպով այցելում են տիեզերագնացներ և աստղանավորդներ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել