Խարկովում տրամվայների բախման հետևանքով 15 մարդ վիրավորվել է
Աշխարհ
Խարկովում միմյանց են բախվել երկու տրամվայներ: Վթարի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 15 մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ-ն:
«Վթարի հետևանքով տուժել է 15 մարդ, այդ թվում` երկու վարորդ: Բոլորին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն», - ասված է հայտարարության մեջ:
Ըստ նախնական տվյալների, պատահարը տեղի է ունեցել վարորդների սխալի պատճառով: Ներկայումս իրավապահները փորձում են պարզել վթարի մանրամասները:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել