Իրանի հարավում 74 աստիճան ջերմություն է գրանցվել
Աշխարհ
Անցյալ շաբաթ օդի ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի Իրանի հարավում հասել է 74 աստիճանի՝ սահմանելով ռեկորդ դիտարկումների պատմության մեջ: Այս մասին հաղորդում է Washington Post-ը:
Ռեկորդային ցուցանիշներն արձանագրվել են Բանդար Մահշահր քաղաքում: Տարածաշրջանում ջուրը տաքացել է մինչև 33 աստիճան:
Ըստ եղանակային կանխատեսումների՝ Իրանի հարավում օդի ջերմաստիճանն այս շաբաթ չի նվազելու 50 աստիճանից: Երկրի հարավային մասի բնակիչները փորձում են չլքել իրենց տները՝ օգտագործելով մեծ քանակությամբ ջուր:
Երկիր մոլորակի ամենաշոգ եղանակը գրանցվել է 2003 թ-ին Սաուդյան Արաբիայում: Այդ ժամանակ ջերմաստիճանը հասել է 81 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել