Պորոշենկոն Գայդարին Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մարիա Գայդարին Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել, հաղորդում է նախագահի կայքը:
Գայդարի հետ միասին քաղաքացիություն է ստացել «Forbes Ուկրաինա» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Ֆեդորինը, ով ևս ՌԴ քաղաքացի է:
«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել և ուկրաինական անձնագրեր հանձնել ռուսաստանցի հասարակական գործիչ Մարիա Գայդարին և ռուսաստանցի լրագրող, «Forbes Ուկրաինա» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Ֆեդորինին»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել