Պուերտո Ռիկոն դեֆոլտ է թույլ տվել
Աշխարհ
Պուերտո Ռիկոն դեֆոլտ է թույլ տվել՝ չկարողանալով պարտատերերին ամբողջությամբ փոխանցել հերթական վճարումը: Կղզու իշխանությունները երեկ՝ մինչև օրվա վերջ, պարտատերերին փոխանցել են ընդամենը 628 հազար դոլար, որը Պուերտո Ռիկոյի պետական ֆինանսական կորպորացիան պետք է վերադարձներ դեռևս օգոստոսի 1-ին, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Վարկանիշային գործակալություններն արդեն արտահայտել են իրենց մտահոգությունը՝ Պուերտո Ռիկոյում իրացվելիության իրավիճակի և հետագա պարտքերի վճարման հետ կապված:
Հունիսին նահանգապետ Ալեխանդրո Գարսիա Պադիլյան ցնցել է ներդրողներին՝ հայտարարելով, որ Պուերտո Ռիկոյի ընդհանուր պարտքը գերազանցում է 72 մլրդ դոլար: Վերլուծաբանները խորհուրդ են տվել կղզու իշխանություններին մեծապես ընդլայնել տնտեսական գործունեությունը՝ հնարավորինս սեղմ ժամկետներոում:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել