Մեծ Բրիտանիան հոգեբանական պատերազմ է վարում Ռուսաստանի հետ. փորձագետ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատան կայքում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ռուսների մոտ, ովքեր մտադիր են Միացյալ Թագավորություն մեկնել, կարող են խնդիրներ առաջանալ նույնիսկ մուտքի արտոնագիր ունենալու դեպքում: Ինչպես ասված է հաղորդագրոթյան մեջ, նման միջադեպեր արդեն մի քանի անգամ տեղի են ունեցել. փոխանցում է LifeNews-ը:
Դիվանագետները հիշեցնում են Լոնդոնի օդանավակայանում ռուս քաղաքացու՝ վերջերս տեղի ունեցած անհիմն ձերբակալության մասին: Կինը բազմիցս եղել է Մեծ Բրիտանիայում: Սակայն նրան 8 ժամ շարունակ ստուգել են: Ի թիվս այլ բաների՝ բրիտանացիներին հետաքրքրում էր, թե որքան կանխիկ գումար է նա ունեցել իր հետ և որքան գումար է պահպանված նրա բանկային քարտերում:
Ժամանակակից պետական զարգացվածության ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոնիկովի խոսքով՝ նման միջադեպերը պայմանավորված են հոգեբանական պատերազմով, որը Մեծ Բրիտանիայի վարում է Ռուսաստանի դեմ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել