Վիթխարի փչովի մինիոնն արգելափակել Է Դուբլինի մայրուղու երթևեկությունը
Աշխարհ
«Մինիոնները» մուլտֆիլմից գործող անձի վիթխարի փչովի կերպարանքն արգելափակել Է երթեւեկությունն Իռլանդիայի մայրաքաղաքի մայրուղում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Irish Times-ին:
12-մետրանոց մինիոնին քամին օգոստոսի 3-ին ցերեկը քշել Է ատրակցիոնների զբոսայգուց: Ճանապարհային կուտակականգը շարունակվել Է 20 րոպեից ոչ ավելի:
«Մինիոնները» Universal եւ Illumination Entertainment ստուդիաների մուլտֆիլմն Է, որը պատմում Է մտացածին դեղին Էակների՝ մինիոնների մասին: Ավելի վաղ դրանք նաեւ եղել են «Անճոռնի ես» եւ դրա սիքվելի մուլտֆիլմերի հերոսները:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել