Հարավային Կորեայի առողջապահության նախարարը պաշտոնաթող է եղել MERS վիրուսի բռնկման պատճառով
Աշխարհ
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն օգոստոսի 4-ին ընդունել է հանրապետության առողջապահության նախարարի հրաժարականը, որին հասարակայնությունն անարդյունավետ գործողությունների մեջ է մեղադրել MERS մահաբեր վիրուսի բռնկման ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հարավկորեական ԶԼՄ-ներին:
Նախարար Մուն Հեն Տհեն ինքն է պետության ղեկավարին առաջարկել ընդունել իր հրաժարականը և մինչ այդ ներողություն է խնդրել երկրի բնակիչներից:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, կառավարության կազմում փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից մեկ շաբաթ անց, երբ Հարավային Կորեան հայտարարեց MERS վիրուսի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Հարավային Կորեայում նշված վիրուսով հիվանդանալու նոր դեպքեր չեն գրանցվել հուլիսի 4-ից:
Մայիսի 20-ից, երբ Կորեայի Հանրապետությունում բացահայտվեց առաջին հիվանդը, երկրում գրանցվել է MERS-ով վարակվելու 186 դեպք, մահացել է 36 մարդ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել