Հնդկաստանում երկու մարդատար գնացք դուրս է եկել գծերից. զոհվել է առնվազն 32 մարդ
Աշխարհ
Հնդկաստանի կենտրոնական մասում երկու մարդատար գնացք դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով ավելի քան 40 մարդ վիրավորվել է: 32 մարդ զոհվել է, ևս հինգն անհայտ կորած է համարվում:
Ուղևորների մի մասն էլեկտրական հոսանքի հարված է ստացել, մյուսներն ընկել են գետը, ոմանք էլ վիրավորվել են գնացքի վագոնների ձևախախտման հետևանքով:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ավելի քան 300 ուղևոր տարհանվել է: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան