Թուրքական բանակի ղեկավարության շարքերում կադրային փոփոխություններ կլինեն
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախագահությամբ անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում մեծապես որոշակիացվել է այդ երկրի զինված ուժերի նոր ղեկավար անձնակազմը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, թոշակի անցնող գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի ցամաքային զորքերի հրամանատար Հուլուսի Աքարը: Ցամաքային զորքերի նոր հրամանատար կնշանակվի Առաջին բանակի հրամանատար Զեքի Չոլաքը:
Ծովային և օդային ուժերի հրամանատարների պաշտոնավարման ժամկետները մեկ տարով կերկարացվեն: Աբդուլլահ Աթայի թոշակի անցնելու կապակցությամբ Ժանդարմերիայի հրամանատար կնշանակվի Էգեյան բանակի հրամանատար Գալիբ Մենդինին:
Բարձրագույն ռազմական խորհրդի նիստը կավարտվի օգոստոսի 5-ին: Հավաքում ընդունված որոշումները կհրապարկվեն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացվելուց հետո: Որոշումներն ուժի մեջ կմտնեն Էրդողանի ստորագրելուց անմիջապես հետո:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել