Freedom House-ն Ադրբեջանի պատճառով մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին
Աշխարհ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարկ Լագոնն Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի հետ կապված «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ երկրում կառավարությանը քննադատողների ձերբակալությունների հետ կապված մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի և Եվրամիության հասցեին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարկ Լագոնն ասել է. «Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմը վախենում է քաղաքացիական հասարակությունից, որն աշխատում է փոփոխություն կատարել կոռուպցիոն և ռեպրեսիվ կառավարությունում: Որպես դրան պատասխան' իշխանությունը ճնշումներ է կյանքի կոչում և ցանկանում է ամեն բան վերահսկողության տակ առնել: Միևնույն ժամանակ, կապված նրա հետ, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ն Ադրբեջանում մարդու իրավունքներին նույնքան ուշադրություն չեն դարձնում, ինչքան էներգակիրների արտահանմանը, առևտրին և անվտանգությանը, ադրբեջանական կառավարությունը գտնում է, որ կարող է իրավապաշտպանների դեմ նման կոշտ միջոցներ կիրառել»:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել