Մեկ օրում Ադրբեջանում 7 մարդ խեղդվել է
Աշխարհ
Ադրբեջանում օգոստոսի 4-ին ծովում խեղդվելու 7 դեպք է տեղի ունեցել: Խեղդվողներից 6-ը եղել են 17-19 տարեկան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նշվում է, որ բոլոր խեղդվածները լողացել են ծովափի չվերահսկվող հատվածներում: Նրանց մարմինները հայտնաբերելու համար ներգրավվել են նախարարության ջրասույզ-փրկարարներ: Ադրբեջանում ամռան ընթացքում Կասպից ծովում ջրային ավազաններում և գետերում, ընդհանուր առմամբ, արդեն 50 մարդ է խեղդվել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան