ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերին կքվեարկի Իրանի հետ գործարքին վերաբերող բանաձևի շուրջ
Աշխարհ
Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջը Թեհրանի հետ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ և Գերմանիա) կնքած համաձայնագրի մերժման բանաձև է ներկայացվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի պրոֆիլային կոմիտեի քննարկմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է այդ կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆոռնիայի նահանգից), որը դարձել է փաստաթղթի հեղինակը:
Ինչպես այս առնչությամբ հավաստել է օրենսդիրը, իր կողմից ընդունված որոշումն իրեն որևէ բավականություն չի պատճառում: «Սակայն, սույն համաձայնագրի հետևանքները գլոբալ անվտանգության համար չափազանց մեծ են: Այդ գործարքը չափից ավելի շատ և չափից ավելի արագ զիջումներ է տրամադրում ահաբեկչական պետությանը, ինչն աշխարհը դարձնում է նվազ անվտանգ և կայուն»,- ասել է Ռոյսը:
Ձեռք բերված արդյունքը «բնավ չի հասնում ստանդարտին», կարծում է կոնգրեսականը: Նրա կարծիքով՝ գործարքը «մշտական հիման վրա Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմի մեղմացում է ապահովում միջուկային ծրագրի սոսկ ժամանակավոր սահմանափակումներ մտցնելու փոխարեն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել