«Ռոսպոտրեբնադզոր»-ը Վրաստանի գինեգործներին մեղադրել է արտադրության տեխնոլոգիաները խախտելու մեջ
Վրաստան
Վրացի գինեգործները սիստեմատիկաբար խախտում են գինու արտադրության տեխնոլոգիաները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՌԴ-ի Սպառողի իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտի հսկման համերկրային ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») հաղորդագրության մեջ: 2015 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանում Վրաստանից գինեգործական արտադրանք է ստացվել 45 արտադրողներից՝ 6,7 միլիոն լիտր ընդհանուր ծավալով: Ըստ որում հայտնաբերվել է 10 խմբաքանակի ալկոհոլային արտադրանք, որը չի համապատասխանում անվտանգության և որակի պահանջներին: Այդ արտադրանքի մուտքը ՌԴ-ի տարածք արգելվել է:
Ռուսաստանին վրացական գինու մատակարարումները վերսկսվել են 2013 թվականին: Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գինու ազգային գործակալության տվյալներով՝ 2014 թվականին հանրապետությունից արտահանվել է 59 միլիոն շիշ (0,75 լիտր) գինի, ընդ որում արտահանման 64 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել