Կոլումբիայում 16 ոստիկան է զոհվել ուղղաթիռի աղետի հետևանքով
Աշխարհ
Կոլումբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ոստիկանության 16 աշխատակից, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին երկրի հյուսիս-արևմուտքի անտառային գոտում: Ամերիկյան արտադրության UH-60 Black Hawk ուղղաթիռը բախվել է լեռանը:
Պաշտպանության նախարար Լուիս Կառլոս Վիլիեգասի խոսքով՝ ուղղաթիռը կործանվել է, ենթադրաբար, ցածր ամպամածության կամ մեխանիկական վնասվածքի պատճառով:
Զոհված աշխատակիցները մասնակցում էին թմրանյութերի տարածման դեմ ուղղված գործողությանը, որն անցկացվում է Անտիոքիայի դեպարտամենտում՝ մայրաքաղաք Բոգոտայից 450 կիլոմետր հյուսիս-արևելք ընկած շրջանում:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել