Կանխվել է Վրաստանից Թուրքիա խոշորագույն մաքսանենգությունը
Վրաստան
Թուրքական իշխանությունները Վրաստանի հետ Սարպի անցակետում առգրավել են 7,9 մլն դոլար արժողությամբ սիգարետի 3,5 միլիոնից ավելի տուփ, որը երկրի պատմության մեջ այդ ապրանքի ամենախոշոր մաքսանենգ խմբաքանակն է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ասվում է Թուրքիայի առևտրի և մաքսային ծառայության նախարարության կողմից արված հայտարարության մեջ:
«Վրաստանի հետ սահմանին Սարպի հսկիչ-անցագրային կետում անցկացված գործողության ընթացքում կանխվել է ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն մաքսանենգ սիգարետի խմբաքանակի ներկրումը: Հինգ բեռնատարներ տեղափոխում էին 22 մլն թուրքական լիրա (7,9 մլն դոլար) արժողությամբ սիգարետի 3,5 մլն տուփ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ գործողությունը նախապատրաստվել էր երեք ամսվա ընթացքում և հետախուզության մասնակցությամբ անցկացվել է մաքսային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի ծառայության աշխատակիցների կողմից: Գործողության ընթացքում բերման են ենթարկվել 15 մարդ, այդ թվում՝ մաքսատան 5 աշխատակիցներ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել