Թուրքիայի հինգ աստղանի հյուրանոցում ջրահեղձ է եղել Ռուաստանից 10-ամյա մի տղա
Աշխարհ
Անթալիայի Բելեք քաղաքում ջրահեղձ է եղել Ռուաստանից 10-ամյա մի տղա: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխան լողալիս է եղել հինգ աստղանի հյուրանոցի ջրավազանում:
Ըստ տեղական ԶԼՄ-ների, տղան շատ հեռու է գնացել և խեղդվել: Այն, որ երեխան օգնության կարիք ունի, նկատել են մյուս զբոսաշրջիկները, սակայն դա շատ ուշ է տեղի ունեցել: Հյուրանոցի հյուրերը դուրս հանեցին երեխային ջրից և բժիշկ կանչեցին: 10-ամյա տղան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն, բժիշկները չեն կարողացել օգնել նրան: Ռուս դպրոցականը մահացել է:
Հայտնի չէ, թե որտեղ են եղել տղայի ծնողները միջադեպի պահին և ինչու ողբերգությունը չի կարողացել կանխել փրկարարը, որը պետք է լիներ հյուրանոցում:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել