Թաիլանդը զբոսաշրջիկներին կես տարի տևողությամբ բազմակի վիզաներ է տրամադրում
Աշխարհ
Թաիլանդը զբոսաշրջիկներին վեցամսյա վիզաներ կտրամադրի, որոնք ճանապարհորդներին հնարավորություն կտան հեռանալ երկրից և անարգել վերադառնալ կես տարվա ընթացքում, հայտնում է «Բանգկոկ պոստ» թերթը:
Վիզան կարժենա 5 հազար թաիլանդական բաթ (մոտ 143 դոլար):
Զբոսաշրջության և սպորտի նախարարության տվյալներով, հուլիսին Թաիլանդ է այցելել 2,6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 38%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Թաիլանդի թագավորության իշխանությունները հույս ունեն, որ տարվա ավարտին զբոսաշրջային հոսքը կկազմի 29 միլիոն մարդ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել