Պերուի վարչապետին պատկանող ուղղաթիռը «կտրել է» կնոջ գլուխը
Աշխարհ
Պերուացի մի կին զոհվել է` երկրի վարչապետ Պեդրո Կատերիանոյի ուղղաթիռին մոտենալու փորձի ժամանակ: Այս մասին հաղորդում է RPP-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Էկվադորի սահմանի մոտ: 20-ամյա կինը ճեղքելով շրջափակումը` շատ մոտ է վազել ուղղաթիռին, ինչի հետևանքով սայրերից մեկը կտրել է նրա գլուխը:
Վարչապետն ընդհատել է իր աշխատանքային ուղևորությունը` ողբերգության պատճառով:
Հաղորդվում է, որ կինը ցանկանում էր փոխանցել վարչապետին իր եղբոր հետագա ճակատագրի վերաբերյալ նամակը, ով, նրա կարծիքով, անարդարացիորեն հայտնվել էր բանտում:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել